...

Multi-apartment complex in Cascade

About Project

2008թ.-ի օգոստոս ամսին «Կասկադ Հիլզ» բազմաբնակելի համալիրի առաջին քարը դրվեց Երևանում. Ռաս Ալ Խայմահ-ի` ՄԱԷ թագաժառանգ և կառավարիչ Նորին Մեծություն Շեյխ Սաուդ Բին Սագր Ալ Քասիմի կողմից. Այս գեղեցիկ համալիրն իր միանգամայն կանաչ բնապատկերով` բաղկացած է 10 արվեստի գործ հանդի - սացող շենքերից: Այս համալիրն առաջարկում է տարածության և միջավայրի հիանալի զգացում:Բնակելի համալիրը մի նախագիծ է, որտեղ ամեն մի բնակարան հանձնվում է արդեն տեղադրված խոհանոցային պահարաննե - րով և ժամանակակից լողասենյակներով` իրենց բոլոր հարմարություններով: 1-3 ննջասենյակ ունեցող բոլոր բնակարաններն ունեն 55 քառ. մ -145 քառ. մ տարածք, պատշգամբներ`որոնք նայում են քաղաքի հարավային մասին և Արարատ լեռանը: Տարբեր մակարդակների վրա տեղադրված ստորգետնյա ավտոկայանատեղին երաշխավորում է բնակիչների մեքենաների համար բավարար տարածք և անվտանգություն: Յուրաքանչյուր ավտոկայանատեղի ունի իր հատուկ պահասենյակը, որը թույլ է տալիս տիրոջը ներսում թողնել ցանկացած իր: Բացի այս կան նաև հյուրերի համար նախատեսված ավտոկայանատեղեր: Համալիրին կից, արտաքին մասում կան առևտրային տարածքներ`նախատեսված ապագա սրճարանների, խանութների և սուպերմարկետի համար: Համալիրը նաև տրամադրում է երեխաների խաղահրապարակ լողավազանով, ակումբային տուն հավաքույթների և միջոցառումների համար և մարզահրապարակ` իր բոլոր հարմարություններով: